-
Հնարավո՞ր է օգտվել առանց քարտի:
Ոչ, քանի որ ատրակցիոնների համար գումարի գանձումը հնարավոր է միայն քարտային համակարգով:
-
Կարո՞ղ ենք թողնել մեր երեխաներին աշխատակիցների մոտ և հեռանալ տարածքից:
Մենք անսահման պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր այգու հաճախորդ-երեխաներին, սակայն երեխայի հսկման հիմնական պատասխանատվությունը կրում է ծնողը: Կցանկանանք տեղեկացնել, որ այգում գործում է «Զազանանի» դայակի ծառայություն: Համապատասխան վճարման դեպքում կարող եք թողնել ձեր բալիկին այս հարցում ավելի փորձառու մեր աշխատակցի մոտ:
-
Որքա՞ն ժամանակ կարող է գումարը պահպանվել քարտի մեջ:
Քանի որ մեր քարտերը անժամկետ են, հետևաբար դրանում եղած գումարը նույնպես անժամկետ է:
-
Եթե քարտը վնասված է, հնարավո՞ր է գումարը փոխանցել մեկ այլ քարտի մեջ:
Այո, վնասված քարտի դեպքում գնում եք նոր քարտ, իսկ մենք փոխանցում ենք այն նոր քարտին:
-
Եթե ունենք մի քանի քարտ, կարո՞ղ ենք մեկ քարտի մեջ կենտրոնացնել մեր գումարը:
Այո։
-
Կարո՞ղ ենք հետ վերցնել գումարը քարտից:
Ոչ, սակայն այն կարող եք օգտագործել, երբ ցանկանաք:
-
Հնարավո՞ր է մեկ անգամ վճարելով մի քանի անգամ օգտվել բատուտից:
Ոչ, եթե երեխան դուրս է գալիս բատուտից, երկրորդ մուտքի համար անհրաժեշտ է դարձյալ վճարել:
-
Դուք ձմռանը աշխատու՞մ եք:
Այո, մենք աշխատում ենք ամբողջ տարին :